Ցուկերբերգի «smart» տունը չի լսում նրա կնոջը
Advertisement 1000 x 90

Ցուկերբերգի «smart» տունը չի լսում նրա կնոջը

Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը Իտալիայում Luiss համալսարանի ուսանողներին պատմել է տունը ղեկավարող արհեստական ինտելեկտի մասին: Նրա կինը` Պրիսցիլան, չի կարողանում ղեկավարել «smart» տունը:

Ցուկերբերգը պատմել է, որ կարողանում է ղեկավարել լուսավորությունը և դարպասները, ինչպես նաև շենքի ներսի ջերմաստիճանը, և ավելացրել, որ իր կինը չի կարողանում վերահսկել տան ջերմաստիճանը, քանի որ համակարգը ծրագրավորված է իր ձայնով:

Ցուկերբերգը պլանավորում է տան ղեկավարման արհեստական ինտելեկտը ցուցադրել սեպտեմբերին: Այդ մասին գրում է Gizmodo-ն: