«Ու՞մ աշխատանքն է սեփականաշնորհում Նիկոլի կինը». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Ու՞մ աշխատանքն է սեփականաշնորհում Նիկոլի կինը». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ու՞մ աշխատանքն է սեփականաշնորհում Նիկոլի կինը (կոլաժ)

«Էրատո» ջոկատի հրամանատարուհի, ՊԲ֊ի բունկերում գեներալներին բարոյական աջակցություն ցույց տվող, Մեհրիբանին Շուշի մուղամ լսելու ու թեյ խմելու հրավիրող ազգադավ Նիկոլի կինը՝ Աննան կառավարական առանձնատանն ընդունել է գերեվարված և անհետ կորած զինվորականների ընտանիքների անդամներին և հայտնել, որ արվում է հնարավորն ու անհնարինը գերեվարվածներին և անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ…

Զարմանալի է, ի՞նչ կապ ունի Աննան ու իր ընտանիքի որևէ անդամ այս հարցի հետ, եթե նոյեմբերի 29֊ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արդեն տեղեկացրել էր, որ «Ադրբեջանում գտնվող հարյուրավոր հայ գերիների հարցով զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»…

Ադրբեջանի բռնապետն, ով ամեն օր ծաղրում է Նիկոլին, համոզված եմ, որ արհամարհած ունի ազգադավին և դրա հետ բոլոր ասոցացվողներին ու չի քննարկի դրանց հետ ռազմագերիների և անհետ կորածների խնդիրները…

Որքան հասկանում եմ, ռուսական կողմին հաջողվել է այս հարցում ինչ֊որ բանի հասնել ու հիմա, ազգադավի կինը որոշել է սեփականաշնորհել Պուտինի «հաջողությունները» և , երբ այդ գերիները վերադառնան Հայաստան դա ներկայացնեն որպես իրենց՝ Նիկոլի և Աննայի ձեռքբերում և մեծ լավություն հասարակությանը…

Ինքնագովազդվելու համար Նիկոլն ու Աննան ընդուբակ են օգտագործել հազարավոր մարդկանց ողբերգությունը…

Աննա՛, ուրիշների աշխատանքը սեփականաշնորհելու և դրա վրա ինքնագովազգվելու փոխարեն ազգադավ և թուրք Իլհամի դիմաց ծնկած ամուսնուդ խորհուրդ տայիր, որ երբ ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի չորրորդ օրը տեղեկացնում էր մեր ծանր վիճակի մասին, իսկ ՌԴ նախագահն էլ մի քանի անգամ միջնորդում էր զինադադար կնքել ու վերջ տալ մեր ահռելի մարդկային և տարածքային կորուստներին, ընդուներ այդ սռաջարկները ու չխաբեր հասարակությանը, թե մենք հաղթում ենք ու վերջում երկիրը տաներ խայտառակ կապիտուլյացիայի…

Հազարավոր գերիների և անհետ կորածների մեղքը Նիկոլ Անհողի խղճին է…»

Ու՞մ աշխատանքն է սեփականաշնորհում Նիկոլի կինը (կոլաժ)

"Էրատո" ջոկատի հրամանատարուհի, ՊԲ֊ի բունկերում գեներալներին…

Опубликовано Gagik Hambaryan Понедельник, 30 ноября 2020 г.



Նման նյութեր