«Գրում եմ սա, հույսով, որ այս պատմությունը երկրից դեպի երկինք կարձագանքի, նաև ձեր կարդալով, ու նա կիմանա, որ իրեն հիշում ու շատ ափսոսում եմ/ենք». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Գրում եմ սա, հույսով, որ այս պատմությունը երկրից դեպի երկինք կարձագանքի, նաև ձեր կարդալով, ու նա կիմանա, որ իրեն հիշում ու շատ ափսոսում եմ/ենք». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայկը աշխատում է, դարբնագործության արհեստանոցին կից մետաղյա իրերի խանութում, որի տերը պարսիկ է ու Հայկին շատ է վստահում: Օվալաձև դեմքով, շեկին մոտ, ժպտերես երիտասարդ:

Հայկի հետ մեր տանն էի ծանոթացել, դարբնի հետ եկել էր աստիճանավանդակ տեղադրելու: Խոսում էինք տարբեր թեմաներից, ասաց որ գիրք կարդալ է սիրում ու Կոելիոյի Ալքիմիկը մի քանի անգամ կարդացել է: Ասաց ուզում է շատ երեխաներ ունենալ ու որ արդեն ամուսնանալու մասին է մտածում. Նա արդեն երեսունն անց է: Ասում էր պարսիկ գործարարի հետ որոշել են ընդլայնվել ու ինքը լինելու է նոր բացվող խանութի և արհեստանոցի կառավարիչը:

Հայկը կամավոր էր գնացել, որի մասին երեկ իմացա. Գրում եմ սա, հույսով, որ այս պատմությունը երկրից դեպի երկինք կարձագանքի, նաև ձեր կարդալով, ու նա կիմանա, որ իրեն հիշում ու շատ ափսոսում եմ/ենք»:

Հայկը աշխատում է, դարբնագործության արհեստանոցին կից մետաղյա իրերի խանութում, որի տերը պարսիկ է ու Հայկին շատ է վստահում:…

Опубликовано Hovhannes Avetisyan Понедельник, 30 ноября 2020 г.



Նման նյութեր