Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմ վարելու «ռազմավարության» վերաբերյալ։ Հայտնի անեկդոտ կա այն մասին, թե ինչու չի կորելի նույն մեթոդը կիրառել տարբեր իրավիճակներում։ Մեկն ընկերոջը պատմում է․ «համակարգիչս փչացել էր, տարա սպասարկման կետ, 70 հազար դրամ ուզեցին, տարա ուրիշ տեղ՝ 75 հազար ուզեցին, վերջը հարևանիս ցույց տվեցի, էրկու անգամ չագուչով խփեց՝ սաղ դզվեց։ Հիմա երիկամներս պիտի վիրահատեմ, ահագին էլ թանկ ա, մտածում եմ էլի հարևանիս ասեմ․․․»։
Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հեղափոխության «ռազմավարությունը»։ «300 հազար մարդ թող դուրս գա փողոց, ու բացառված է, որ ես իշխանությունը չվերցնեմ։ Իսկ եթե դուրս չգաք՝ ուրեմն դուք եք մեղավոր, ուրեմն դուք իշխանափոխություն չեք ուզում»։ Ստացվեց, մարդիկ դուրս եկան։ Հետո՝ պայքարն աղքատության դեմ։ “«Աղքատությունը ձեր գլուխներում պիտի հաղթահարեք, ինձանից ի՞նչ եք ուզում, գնացեք աշխատեք, եթե չեք աշխատում՝ ուրեմն չեք ուզում լավ ապրել»։ Հետո՝ պայքար կորոնավարակի դեմ․ «մեզանից ի՞նչ եք ուզում, լվացվեք ու իրարից հեռու կանգնեք, եթե չեք անում՝ ուրեմն մեզ մի մեղադրեք»։ Առանձնապես լավ արդյունքներ չեղան, բայց պատերազմի դեպքում էլ այս մեթոդը չփոխվեց։ «Տանը ով ինչ ունի՝ բուշլատ, կասկա, զրահաբաճկոն, վերցրեք գնացեք կռիվ, եթե չեք գնում՝ մենք ի՞նչ անենք, ուրեմն Ղարաբաղը ձեզ պետք չի»։ Հիմա հարցն ընդամենը հետևյալն է՝ պատերազմ վարելու այս «ռազմավարությունը» դավաճանությո՞ւն է, թե դիագնոզ։
Պարզ ասած՝ մենք երկուսուկես տարի պետություն չենք ունեցել, իսկ իշխանություններն անուղղակիորեն զբաղված են եղել պետության գոյության անհրաժեշտությունը հերքելով։ Այսօր դրա գինն ենք վճարում։ Ցավոք՝ բոլորս միասին։
Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից:
Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմ վարելու “ռազմավարության” վերաբերյալ։ Հայտնի անեկդոտ կա այն մասին, թե ինչու չի կորելի նույն…
Опубликовано Armen Baghdasaryan Воскресенье, 29 ноября 2020 г.