Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է…
Իշխանափոխությունից հետո շատ էինք լսում «ինքնիշխան» եզրույթը:
Էյֆորիկ հոգեվիճակում շատերին թվաց, թե ինքնիշխանությունը ցանկությունով է ձևավորվում: Եթե ուզում ես լինել ինքնիշխան, վերցնում ու լինում ես:
Չէ ամեն ինչ տենց հեշտ չի: Օրինակ ռուսական կողմի համար անընդունելի կադրերով Հայաստանի իշխանության «բնակեցումը» մենք որակեցինք` որպես մեր «ինքնիշխան» որոշում: Ասում էինք ում ուզում, որտեղ ուզում նշանակում ենք: Ինքնիշխան որոշումներ ենք կայացնում: Չգիտակցեցինք, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ, Վրաստանն էլ, մյուս երկրներն էլ իրավունք ունեն ինքնիշխան որոշումներ կայացնել, որոնք մեզ համար կարող են չափազանց վտանգավոր լինել: Նույնիսկ հիմա չենք գիտակցում:
Ինքնիշխան պետություն` որպես այդիսին չկա! Միշտ բոլոր որոշումները կայացնելիս նույնիսկ գերտերությունները հաշվարկում են իրենց դաշնակիցների կամ գործընկերների շահերը: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարողանում ինքնիշխան որոշում կայացնել և ճանաչել Հայոց Ցեղասխանությունը: Միևնույնն է նայում է Թուրքիայի կողմ: Կաշկանդված է Թուրքիայով, որքան էլ գիտակցի եղելության իսկությունը:
Այնպես, որ էդ «էյֆորիկ ինքնիշխանության» տարերքից պետք է դուրս գալ գիտկցումով, որ մտնելու եք հետէյֆորիկ ռեալ դեպրեսիա: Իսկ ինքնիշխանությունը «զգացմունքով» չեն ձեռքբերում այլ հաշվարկված ռեալպոլիտիկայով:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:
Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է…
Իշխանափոխությունից հետո շատ էինք լսում «ինքնիշխան» եզրույթը:
Էյֆորիկ հոգեվիճակում…Опубликовано Suren Sargsyan Вторник, 1 декабря 2020 г.