Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 2490 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 512617 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 843 նոր դեպք և 1923 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2193 (ավելացել է ևս 29-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 17 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է: