«Ես չեմ ընկճվել կորուստներից, չեմ կարևորում իմ անձնական ողբերգությունը». Համլետ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Ես չեմ ընկճվել կորուստներից, չեմ կարևորում իմ անձնական ողբերգությունը». Համլետ Պետրոսյան

Մենք պետություն չդարձանք: Չօգտագործեցինք մեզ տրված բացառիկ հնարավորությունը: Մենք շարունակեցինք ապրել նեղ անձնական-ընտանեկան ու գավառական-«հայրենակցական» կյանքով` ինչպես սովոր էինք դարեր ի վեր: Ազատագրված տարածքները դարձան թալանչիների սեփականությունը: Վերաբնակվողներին հատկացրինք ամենավատ պայմանները: Համարյա չկային պետականամետ անհատներ ու խմբեր, է՛լ չեմ ասում պետական կառույցներ: Հիմա արդյո՞ք կծնվի քաղաքացի` որի լինելության իմաստը պետություն կերտելու գաղափարն է, պետական շահը և նոր միայն անձնական-ընտանեկան ապահովությունն ու բարեկեցությունը: Քաղաքացի, ով ադեկվատ է գնահատում իրավիճակը և վստահաբար, հստակ` ապացուցելության մակարդակով գիտի գոնե առաջին մի քանի քայլերը: Ես անձամբ պատրաստ եմ միանալ նրան: Ես չեմ ընկճվել կորուստներից, չեմ կարևորում իմ անձնական ողբերգությունը: Թող լինենք մի քանիսը, թող մի քանիսը լինեն երկրի տարբեր ծայրերում` բայց հասկանանք ու վճռական լինենք, որ կայանում ենք որպես քաղաքացի, որի գերագույն նպատակը պետականակերտությունն է:

Թե չէ` հուսահատության ու անելանելության ուղիներն ինքս էլ քաջ գիտեմ:

Համլետ Պետրոսյանի էջից:

Մենք պետություն չդարձանք: Չօգտագործեցինք մեզ տրված բացառիկ հնարավորությունը: Մենք շարունակեցինք ապրել նեղ…

Опубликовано Hamlet Petrosyan Вторник, 1 декабря 2020 г.



Նման նյութեր