
Ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելուց, հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Նրանք փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներին ու օպերատորներին, սակայն բաց թողեցին նրանց:
Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն գործադրեցին նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ և փորձեցին նրան բերման ենթարկել։
«Լրագրողներին ու օպերատորներին բերման ենթարկելու փորձը պատահական է ստացվել». Երևանում ընթացող քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխոստիկանապետ Խուդինյանը: