Փորձել են մտնել Բաբկեն Հարությունյանի տուն. hraparak.am
Advertisement 1000 x 90

Փորձել են մտնել Բաբկեն Հարությունյանի տուն. hraparak.am

Այս պահին ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի տանը, նրանց հրավիրել է Հարությունյանը։

Ինչպես մեզ հետ զրույցում Հարությունյանն ասաց, փորձել են մտնել իրենց տուն, դռան փականի մեջ կոտրված բանալի են հայտնաբերել․

«Փորձել են մեր տուն մտնել, ես եմ զանգահարել ոստիկանություն, հիմա ոստիկաններն այստեղ են, փորձում ենք հասկանալ։ Փորձել են դուռը բացել, բանալին մնացել է փականի միջուկի մեջ, բայց դուռը չեն կարողացել բացել և տուն մտնել։ Հիմա չգիտեմ՝ սա փո՞րձ է եղել տուն մտնելու, թե՞ փորձ են արել վնասել, այսինքն՝ բանալին միջուկի մեջ կոտրել են, որ չկարողանանք մտնել բնակարան»։

hraparak.am