Պատերազմից մեկ շաբաթ առաջ կառավարությունը հերթական ամպագոռգոռ ծրագիրը ներկայացրեց: Ծրագիր, որի վրա աշխատել էին 2 տարուց ավելի: Չհայտարարվեց, թե որքան գումար են ծախսել բոլոր առումներով անիրական ծրագրի վրա:
Ժողովրդագրության բաժնում օրինակ նշվում էր, որ 2050թ մեր երկրի բնակչությունը պիտի 5 մլն լինի:
Հիմա տեսեք, թե այն ժամանակ մեր իշխանությունները ծրագիր էին երկնում իրականում ծնունդների ինչ թվեր են արձանագրվել մեր երկրում:
2017թ ծնվել է 37 հազար 700 երեխա:
2018թ ծնվել է 36 հազար 500 երեխա:
2019թ ծնվել է 36 հազար երեխա:
Ծնունդների նվազումն ակնհայտ է: Ժողովրդագիր պետք չէ լինել հասկանալու համար, որ 2021-25թթ այս թվերն ավելի են նվազելու: Նույն ժողովրդագիրների բառապաշարով ասած պատերազմի հիմնական զոհերը վերարտադրության տարիքն էր:
Արա Գալոյանի էջից:
Պատերազմից մեկ շաբաթ առաջ կառավարությունը հերթական ամպագոռգոռ ծրագիրը ներկայացրեց: Ծրագիր, որի վրա աշխատել էին 2 տարուց…
Опубликовано Ara Galoyan Вторник, 1 декабря 2020 г.