Ալիև. «Մեզ ասում էին՝ իրականության հետ համակերպվեք, բայց մենք փոխեցինք իրականությունը, հիմա մենք ենք ասում. բոլորը պիտի համակերպվեն իրականության հետ». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Ալիև. «Մեզ ասում էին՝ իրականության հետ համակերպվեք, բայց մենք փոխեցինք իրականությունը, հիմա մենք ենք ասում. բոլորը պիտի համակերպվեն իրականության հետ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ալիև. «Մեզ ասում էին՝ իրականության հետ համակերպվեք, բայց մենք փոխեցինք իրականությունը, հիմա մենք ենք ասում. բոլորը պիտի համակերպվեն իրականության հետ»։

Բառացի մեջբերում չէ, բայց գլխավոր միտքն է։

Հետաքրքիր է, որ այսօր նույն ուղերձը նիկոլականներն են բոլոր հնարավոր ձևերով տարածում…

Սուտի «ճանապարհային քարտեզից» սկսած, «Նիկոլը փրկեց մեր երեխեքին» ստոր թեզով վերջացրած…

Թե բա «համակերպվեք», «համբերեք», «համախմբվեք Նիկոլի շուրջ», «ինչ եղել է՝ անցյալում է, հիմա կառուցենք» և այլն, և այլն։ Այդ կրկնելով շարունակում են հանձնել ու քանդել ինչին ձեռքները հասնում է և ոչ միայն Արցախում…

Նախորդ գրառմանս մեջ #նիկոլաթուրքեր հեշթեգը պատահական չէ, այս օրերին դավաճանին աջակցող քարոզչությունը ձեռք-ձեռքի է տված Բաքվից հնչող մուղամի հետ։

Ինչևէ…

Ես չեմ պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ։ Ես չեմ ընդունում պարտությունը։

Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, թեկուզ և ընկճված, «ծեծված», վիրավորված, որոնք այնուամենայնիվ պարտված չեն ու շարունակելու են պայքարը։

Մենք կվերադառնանք և Հադրութ, և Արաքսի ափ, և Թալիշ, և Մուշ, և Սասուն։

Դրա համար մենք պետք է դատենք սթափ, 10 քայլ առաջ մտածենք, անընդհատ սովորենք ու որպես տեսակ՝ կատարելագործվենք, ուժ հավաքենք, իրավիճակ փոխենք և ի վերջո ստիպենք, որ թշնամին այդ իրավիճակի հետ համակերպվի։

Սա նշանակում է նաև, որ ամեն մեկս մեր աշխատանքը պիտի շարունակենք ամեն ոք իր դիրքերում…

Այսօր երեկոյան կգրեմ նաև

Razm.Info

-ի մոտակա ամիսների պլանների մասին, կգրեմ նաև նրանց համար, ովքեր ցանկանում են մեզ աջակցել։

Ընդհանրապես, այս 2,5 տարում տասնյակ նախագծեր ենք սկսել, որ այդպես էլ չենք կարողացել ավարտին հասցնել, քանի որ Հայաստանի ղեկավարը անընդհատ ցնցումներ էր հրահրում երկրում, որոնք այդ թվում և մեր աշխատանքի վրա էին անդրադառնում»։

Ալիև. «Մեզ ասում էին՝ իրականության հետ համակերպվեք, բայց մենք փոխեցինք իրականությունը, հիմա մենք ենք ասում. բոլորը պիտի…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Вторник, 1 декабря 2020 г.



Նման նյութեր