
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1264–ով և դարձել 137231։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 մարդ (-209), կատարվել է 515992 թեստավորում (+3375), առողջացել են վարակվածներից 110365-ը։ Գրանցվել է մահվան 2228 (+35) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 8-ով ու դարձել 567։