Ռուսական խաղաղապահ զորքերի անձնակազմը շարունակում են ԼՂ–ում սոցիալական նշանակության օբյեկտների ականազերծման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ստեփանակերտի № 10 հանրակրթական դպրոցի տարածքում անցած մեկ օրվա ընթացքում ավարտվել է տեղանքի զննությունը, պայթյունավտանգ օբյեկտների որոնումն ու դրանց մաքրումը։ Թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի զինծառայողները ստուգել են դպրոցում և հարակից տարածքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները վերականգնել են հոսանքը, ջերմամատակարարումը, ինչպես նաև տեղ հասցրել անհրաժեշտ դպրոցական գույքն ու նյութական միջոցները։
Առաջիկայում ռուս խաղաղապահների աջակցությամբ նախատեսվում է բացել մյուս ուսումնական հաստատությունները։
Ինժեներական ստորաբաժանումները ԼՂ–ում ականազերծել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգել ավելի քան 110 տներ և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթյունավտանգ առարկա։