Ռուսաստանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Արցախ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Արցախ

Ռուսաստանից Ղարաբաղ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ–ը։

Նշվում է, որ մինչ ցրտերն ընկնելը տեղի բնակիչները տաք ծածկոցներ և տների վերականգնման համար շինանյութ կստանան։

«ՌԴ ԱԻՆ–ը հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել ԼՂ–ի տուժած բնակչության համար։ Ավելի քան 3 հազար տաք վերմակներն ուղարկվել են Ստեփանակերտի մարդասիրական օգնության տրամադրման կետ և առաջիկայում կփոխանցվեն քաղաքի բնակիչներին», – նշված է հաղորդագրության մեջ։

Մարտունի է հասցվել շուրջ 8 տոննա շինանյութ՝ 6.5 տոննա մետաղական պրոֆիլ և ավելի քան 1.2 տոննա շինարարական տախտակ։

Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներն անվտանգության բաց դասեր են անցկացրել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի Օնիկ Գրիգորյանի անվան վերականգնված հանրակրթական դպրոցում։