«Պետականության բացակայության պայմաններում պատերազմներն ունենում են աղետալի վերջաբան»
Advertisement 1000 x 90

«Պետականության բացակայության պայմաններում պատերազմներն ունենում են աղետալի վերջաբան»

Պետականության բացակայության պայմաններում պատերազմներն ունենում են աղետալի վերջաբան: Պետք չի մարգարե լինել հասկանալու համար, որ այս այրված հողակտորի վրա պատերազմը չի ավարտվել, իսկ իշխանություններն ընտրել են այնպիսի գործելակերպ, որի աղետալի հետեւանքները շատ հեռու են ավարտական փուլից: Կաթվածահար վիճակում հայտնված պետական կառավարման համակարգը եւ ավերված քաղաքական դաշտը նոր աղետները դիմագրավելու հարցում հույսի նշույլ անգամ չեն թողնում: Միայն օր առաջ նոր որակի պետություն կառուցելու մեկնարկը կարող է փարատել անորոշ ապագայի տագնապը ու խուճապի վերաճող անհանգստությունը: Ի՞նչ ուժերով եւ ինչպե՞ս է հնարավոր մեկնարկել պետականաշինության գործը՝ հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն հայ քաղաքական մտքի ու ազգի ընտրանու կողմից: Առաջինն այս պահին նույնքան կաթվածահար վիճակում է, որքան իշխանությունները, իսկ ընտրանի ասվածը, որը կարող է իր հետեւից տանել հասարակությանը՝ պարզապես գոյություն չունի: Ի՞նչ է ստացվում, գորդյան հանգու՞յց: Ո՛չ, ավելի կնճռոտ մի բան, ինչը կարող է մեզ՝ հայերիս, վերջնականապես դասել անհայրենիք ու մահացող ժողովուրդների շարքում:

Արշալույս Զուրաբյանի էջից:



Նման նյութեր