Երեկ տեղի է ունեցել Հանրային խորհրդի փակ նիստը՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։
Yerkir.am-ի տեղեկություններով՝ խորհրդի նիստն այնքան էլ հաճելի ընթացք չի ունեցել Փաշինյանի համար։ Խորհրդի անդամներից՝ ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որն Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, մեկնել էր ռազմաճակատ, բառի բուն իմաստով, «շան թափ» են լցրել Փաշինյանի գլխին։
Գագիկ Գինոսյանը Փաշինյանին «հիշեցրել» է, որ ինքը ֆեյքերի վարչապետն է։ Ավելին՝ հայրենիքին ամար Փաշինյանին հիշեցրել է Սյունիքում ամփոփված իրարից ոչ հեռու գտնվող երկու շիրիմների մասին, որոնցից մեկը պատկանել է Մխիթար սպարապետին և դավաճան Մելիք Ֆրանգյուլին: Մ. Սպարապետի գերեզմանին երդվում են հայրենիքին ծառայելու համար, իսկ Մելիք Ֆրանգյուլի ժառանգներին արգելված է ցանկապատել նրա շիրիմը, որպեսզի բոլորը կարողանան իրենց բնական կարիքները հոգալ դավաճանի գերեզմանին։ Նաև հայտարարել է, որ հրաժարվում է Հանրային խորհրդի անդամի՝ իր լիազորություններից։
Գագիկ Գինոսյանի հետ հարցազրույցը կներկայացնենք շուտով։