Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երկու առանցքային հանգամանք Պուտինի ելույթի մասին
Նախ, ի՞նչ ասաց ՌԴ նախագահը “Наша задача – поддержать премьер-министра Пашиняна и его команду с тем, чтобы наладить мирную жизнь и добиться исполнения всех принятых решений”․
Առաջին
Առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի ելքով կողմերից և ոչ մեկը բավարարված չէ։ Ըստ էության, Ադրբեջանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, թուրքական խոշոր բանակը կանգնած է Իգդիրում։ Սա առաջին հերթին ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի պարտավորություններից չխուսափի։ Ճնշում է նաև Ռուսաստանի վրա, որ իր միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մինչև վերջ իրականացվի։ Իր հերթին Ռուսաստանը զինված ուժեր է կենտրոնացնում Հայաստանում և Արցախում։ Սա դեռևս շարունակվող գործընթաց է։ Ավելին, մենք դեռ չգիտենք թե էլ ինչ է Նիկոլ Փաշինյանը պարտավորվել հանձնել և ում։ Կա մի կարևոր հանգամանք։ Քանի դեռ այս բոլոր պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, Նիկոլի գնալը ընդամենը բարդացնելու է Ռուսաստանի գործը՝ որպես միջնորդ։ Ընդամենը։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Նիկոլը մնա: Ով էլ հիմա գա, Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից չի խորշելու։ Փորձելու է համոզել, բանակցել, մի բան պակաս տալ, մի բան ավել պահել։ Սա իհարկե լրացուցիչ գլխացավանք է համաձայնության տակ ստորագրածների համար, բայց մեզ համար շանս է։
Երկրորդ
- Պուտինը ունի պետական մտածելակերպ։
- Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է Հայաստանը, այլ ոչ թե Հայաստանի իշխանությունը։
- Ռուսաստանը երբեք չի ողջունում արտաքին միջամտություն որևէ պետության ներքին գործերի մեջ։
- Պուտինը երբեք ոչ մի երկրի ղեկավարի չի մեղադրում դավաճան լինելու մեջ։
- Պուտինը մեզանից լավ գիտի Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ու նրա քաղաքական ապագան։
Եվս մեկ անգամ մեջբերեմ ՌԴ նախագահի խոսքը և անցնենք առաջ․ «Наша задача – поддержать премьер-министра Пашиняна и его команду с тем, чтобы наладить мирную жизнь и добиться исполнения всех принятых решений»»․
Երկու առանցքային հանգամանք Պուտինի ելույթի մասին
Նախ, ի՞նչ ասաց ՌԴ նախագահը “Наша задача – поддержать премьер-министра…
Опубликовано Suren Sargsyan Среда, 2 декабря 2020 г.