Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են ավելի քան 2100 –ով (2132)։
Այսպես, եթե դեկտեմբերի 1-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 717 826 հավանում, ապա դեկտեմբերի 2-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 715 694-ի, այսինքն՝ հավանումները պակասել են 2132-ով։
Վերջին երկու օրվա ընթացքում պակասել են նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևողները։ Եթե նոյեմբերի 30-ին Փաշինյանի էջն ուներ 1 051 765 հետևորդ, ապա դեկտեմբերի 2-ին հետևորդների թիվը նվազել է 5247–ով՝ հասնելով 1,046,518–ի։
Փաշինյանի էջը չհավանելու Ֆելշմոբին միացել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, և նպատակ ունեն այս քայլով նրան զրկել լսարանից։