Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հավատացե՛ք Մոսկվայի գործերին, այլ ոչ թե խոսքերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ պետք է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին՝ ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ որոշումների կատարման հարցում…Այս մասին նա ասել Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում…
ՌԴ նախագահի այս խոսքերն ուղղակի ցնծություն են առաջացրել իշխանամետների, նիկոլականների, նիկոլապաշտների և նրան սպասարկող ու ընդդիմախոսներին հայհոյող ժեխի մոտ…
Հաշվի առնելով Նիկոլին հիմնականում սատարողների և սպասարկողների ինտելեկտուալ մակարադակն ու քաղաքականապես անգրագետ լինելը, այլ բան չէի էլ սպասում նրանից…
Նիկոլականների մոտ նույն էքստազային տրամադրությունները կային նաև այն բանից հետո, երբ Պուտինն իր հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլին «դավաճան» չբնութագրեց… Իշխանամետները և ժեխն այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, որ երրորդ երկրի ղեկավան իրեն թույլ չի կարող տալ այլ երկրի ղեկավարին ամենածանր հանացգործության՝ դավաճանության մեջ մեղադրել… Բայց միևնույն ժամանակ նույն այդ իշխանամետները և ժեխն «անտարբեր» անցան Նիկոլի վերաբերյալ Պուտինի շատ խայտառակ բացահայտումների կողքից…
Այս անգամ ևս այդ հավաքածում, ով իրենց կուռքի՝ ազգադավի պես պետական մտածելակերպից զուրկ է, ինչպես միշտ, բառացիորեն է հասկանում Պուտինի խոսքերը՝ «անուշադրության» մատնելով նրա կարծիքը և խոսքերը գունավոր հեղափոխությունների մասին և անտեսելով Պուտինի կոնկրետ քայլերը Նիկոլի նկատմամբ…
Իսկ իրականությունը նա է, որ Պուտինի համար Նիկոլը գունավոր հեղափոխական է, որ իր քայլերի համար «պատժվել» է՝ հայտնվելով Մոսկվայի գրպանում ու կատարել է Կրեմլի բոլոր հրանագները…Ու դեռ կատարելու է, քանի դեռ Մոսկվայի դաբռոյով պահում է ՀՀ վարչապետի պաշտոնը…
Հիմա հարց՝ «Մեզ պե՞տք է նման ստրուկը վարչապետի պաշտոնում»…
Նիկոլի հասցեին Մոսկվայից հնչող «դիֆիրամբներին» ուշադրություն դարձնելուց զատ, պետք է նաև ուշադիր լինել Մոսկվայի առարկայական քայլերին, որոնք ուղղակի հականիկոլական են…
Մոսկվան բացահայտ խայտառակեց Նիկոլին, երբ հրաժարվեց բարձ մակարդակով ընդունել վերջինիս ու ազգադավը ստիպված էր երկու օր առաջ չեղարկել իր այցը Մոսկվա ( ՀՀ իշխանությունների պարզաբանումներն այն մասին, որ Նիկոլը Մոսկվա էր մեկնում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին մասնակցելու չեն համապատասխանում իրակնաությանը, քանի որ Նիկոլի արարողակարգի ղեկավարի Մոսկվա մեկնելուց մեկ օր առաջ ԶԼՄ-ները հրապարակեցին, որ այդ նիստն առցանց է լինելու և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այդ նպատակով Մոսկվա մեկնելն անիմաստ է ), ինչպես նաև այսօր Նիկոլի ոխերիմ թշնամի և Ռոբերտ Քոչարյանի մոտ ընկերոջը՝ գեներալ Վիտալի Բալասանյանին Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակելը ( հուսամ, ոչ ոք այդքան միամիտը չէ, որ մտածի, թե այդ պաշտոնում Բալասանյանին նշանակել է Նիկոլի արցախյան կլոն Արայիկը)…
Հ.Գ. Հավատացե՛ք Մոսկվայի գործերին, այլ ոչ թե խոսքերին…»:
Հավատացե՛ք Մոսկվայի գործերին, այլ ոչ թե խոսքերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ պետք է աջակցել…
Опубликовано Gagik Hambaryan Среда, 2 декабря 2020 г.