«Եթե ցինիզմը ու լկտիությունը լինեին օլիմպիական մարզաձև, նիկոլը գոնե այդ առումով Հայաստանին կբերեր բազում «հաղթանակներ»». Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Եթե ցինիզմը ու լկտիությունը լինեին օլիմպիական մարզաձև, նիկոլը գոնե այդ առումով Հայաստանին կբերեր բազում «հաղթանակներ»». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գարառումը.

«Եթե ցինիզմը ու լկտիությունը լինեին օլիմպիական մարզաձև, նիկոլը գոնե այդ առումով Հայաստանին կբերեր բազում «հաղթանակներ»:

Էս համազգային խայտառակությունը, որ սկսվել է նոյեմբերի 9-ից, ոչ մի րոպե չի դադարում։

Ջոգել եք, չէ՞, որ էլ ոչ ոք նիկոլից չի պահանջում զբաղվել ռազմագերիներով։ Մարդիկ ձեռքերը լվացել են էդ ապուշից: Բոլորը զբաղվում են ռազմագերիներով, բացի Հայաստան պետությունից և Հայաստանի իշխանությունից՝ ի դեմս վիժվածքի։

Ու ձեր կարծիքով սա պատահակա՞ն է։ Կանեշնը` նյե՛տ, Լադիմիր Լադիմիրովիչ։ Սա հենց էն է, ինչին ձգտում էր նիկոլը: Ռազմագերիների փոխանակումը, որի պատասխանատուն միայն ու միայն նիկոլն է, էսօր չկա նրա օրակարգում։ նիկոլն էնպես արեց, որ իրենից որևէ բան չակնկալեն։

Նո էտը յեշո ցվետոչկի, Լադիմիր Լադիմիրովիչ: Անմեղսունակը էսօր զբաղված է ավելի մեծ դավաճանությամբ։ Հենց էսօր Էրևանն ու Բաքուն հայտարարեցին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումը։ Իրականում սա ԲԱՑԱՌԻԿ Ու ԱՆՆԱԽԱԴԵՊ խաբեություն է։ նիկոլը չի համաձայնել ռազմագերիների փոխանակման։ Նա համաձայնել է հայ գերիներին փոխանակել Արցախում գերեվարված սիրիացի վարձկանների, այսինքն ՆԱՅՈՄՆԻԿՆԵՐԻ, ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ հետ։ Ի էտը տոժե յեշյո նյե ֆսյո, մինուտոչկու Լադիմիր Լադիմիրովիչ: Էս տխմարը համաձայնել է Ադրբեջանին հանձնել նաև 2014 թվականին ձերբակալված ադրբեջանցի մարդասպաններին։

Հիշեցիք, չէ՞, թե որ դահիճների մասին է խոսքը: Արդեն 6 տարի Հայաստանը կտրականապես մերժում էր այդ մարդասպաններին որևէ ձևով փոխանակել։ Իսկ հիմա փաստորեն Ադրբեջանին նորից զիջում է։ Նորից հանձնում է։ Այս անգամ մարդասպանների։

նիկոլը խաբում է, երբ հայտարարում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին։ Նա հանձնում է սիրիացի վարձկաններին, որոնք կենդանի ապացույցն են Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների։ Այդ վարձկանները մեզ պետք են հետագայում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ և բանաձևեր անցկացնելու համար։ Մինչդեռ հանձնելով այդ վարձկաններին, էս ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՀԱԿՆ Ու ԴԱՎԱՃԱՆԸ Հայաստանին զրկում է «թուրքին թարս կապուտ անելուց» ու օգնում է Ալիևին մաքրել պատերազմի իր հանցագործությունները։

Հորս արև, ինձ ճիշտ հասկացեք. Ես ամբողջ հոգով ԿՈՂՄ ԵՄ ցանկացած փոխանակման, որ տղաները հետ գան։ Դա մեր համար ՊԱՏՎԻ հարց է։ Ու Հայաստանում ու Արցախում պահվում են բավականաչափ գերիներ 1-1 ձևաչափով փոխանակման համար։ Կրկնում եմ, ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: ԻՍԿ ՎԻԺՎԱԾՔԸ ԷԴ «ԲՈԼՈՐԸ» ՑԱՆԿԻ ՄԵՋ ՄՏՑՐԵԼ Է և ՍԻՐԻԱՑԻ ՆԱՅՈՄՆԻԿՆԵՐԻՆ և 2014 թվի ԴԱՀԻՃ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ: Նա օգնում է Ալիևին փոշիացնելու հայկական կողմի բոլոր փաստարկները։ Նա սրբագրում է Ադրբեջանի հաղթանակը։ Չկա ԱՀԱԲԵԿԻՉ` չկա համաշխարհային ատյաններ դիմելու փաստ ու փաստարկ!!! Եվ հիմա, խաղալով մեր բոլորի էմոցիաների հետ, իրականում թաքուն, բոլորից գաղտնի, իրականացնում է իր հերթական նոր, ստոր դավաճանությունը։ նիկոլը նույնիսկ պատերազմից հետո խաղում է մեր տղերքի ճակատագրի ու բոլորիս ապագայի հետ։

Թքեմ ստոր երեսիդ, սատանա… Անիծվես դու: Քիչ մնաց, դու խելոք սպասի…»:

Եթե ցինիզմը ու լկտիությունը լինեին օլիմպիական մարզաձև, նիկոլը գոնե այդ առումով Հայաստանին կբերեր բազում «հաղթանակներ»:…

Опубликовано Ruben Mkhitaryan Среда, 2 декабря 2020 г.



Նման նյութեր