Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3453 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 519445 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1277 նոր դեպք և 1433 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2254 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 11 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է: