Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից.
«Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը և մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։ Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարևոր է։ Կխոսենք նաև հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու և մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»։
Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։…
Опубликовано Hrant Bagratyan Четверг, 3 декабря 2020 г.