«Հստակ պետք է հասկանանք, որ մեր Հայրենիքը սա է, ուրիշը չունենք, հարևաներն էլ նույնն են լինելու». Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Advertisement 1000 x 90

«Հստակ պետք է հասկանանք, որ մեր Հայրենիքը սա է, ուրիշը չունենք, հարևաներն էլ նույնն են լինելու». Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

«Մեր պատմության ամենատխուր և ամենաողբերգական էջերից մեկի ականատեսն ենք ու վկան, երբ դժվար է ընդունել իրականությունը, իսկ ապագան այս պահին շատ մշուշոտ է թվում։ Բայց ամեն ինչ պետք է միասին անենք՝ հաղթահարելու պարտվածի և հայրենազրկվածի հոգեբանական բարդույթները, մեր մեջ նոր ուժ գտնելու, ապրելու և ապրեցնելու։

Հստակ պետք է նաև հասկանանք, որ մեր Հայրենիքը սա է, ուրիշը չունենք, հարևաներն էլ նույնն են լինելու։ Դարեդար մեր ազգային ողբերգությունն է եղել և է, որ հայերս միշտ շենացրել ենք օտար երկրները, այնտեղ հասել բարձունքների, բայց մեր Հայրենիքում տանուլ ենք տվել։ Պատճառները բազմազան են, բայց մեր Հայրենիքն այսօր ամենքիս կարիքն ունի։ Խոսքը միայն նյութական օժանդակության մասին չէ, այլ հենց Հայրենիքում ապրելու և ներկայությամբ դառնալու հույսի փարոս ու ներշնչման աղբյուր մյուսների համար։

Դատելով աշխարհաքաղաքական շարժերից և որոշ փաստերից՝ մեր տարածաշրջանի եռացող կաթսան դեռ չի հանգստանալու, այստեղ նոր իրադարձություններ են դեռ սպասվում․․․։ Ամեն ինչ վերջացած չէ։ Մեր պատրաստվածությունից և խորագիտությունից էլ կախված կլինի, թե կկարողանա՞նք այդ նոր վիճակից օգուտ քաղել և մեր ազգային շահը պաշտպանել, թե՞ ոչ։

Հիմա մենք դուրս ենք բոլոր գործընթացներից, քանզի մեր փոխարեն որոշում են ուրիշները։ Ցավալի իրողություն է, բայց իրականությունից էլ չես կարող փախչել։ Օր առաջ կարիքն ունենք ճգնաժամային հմուտ կառավարչի՝ խենթ հայրենասերի և փորձառու գործչի, ով կզոհաբերի իրեն, կկարողանա պրոֆեսիոնալ թիմ հավաքել, և երկիրը դուրս բերել այս քաոսային իրավիճակից։ Եվ ամենակարևորը՝ ով կկարողանա առանց բարդույթների նախևառաջ խոսել ռուսների, ազերիների հետ մեր գերիների և անհետ կորածների մասին, ինչպես նաև կբանակցի և կմիջամտի սահմանագծման հարցերում՝ այն չթողնելով անհատների կամ թեկուզ գյուղապետերի վրա։

Անկասկած, մենք անպայման դուրս ենք գալու այս վիճակից առավել միասնական դարձած ու զորացած։ Աստված պահապան լինի մեր Հայրենիքին»։

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

Մեր պատմության ամենատխուր և ամենաողբերգական էջերից մեկի ականատեսն ենք ու վկան, երբ դժվար է ընդունել իրականությունը, իսկ…

Опубликовано Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան Четверг, 3 декабря 2020 г.



Նման նյութեր