Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից.
«Հանգիստ չտվող, խենթացնող հարցերի շարանը քայքայում ա ինձ… Հարցեր, որոնց իմ հասկացած պատասխանը այնքան սարսափելի ա, որ չեմ ուզում հավատալ ինքս իմ դատողությանն ու փաստերի համադրմանը:
Այդ հանելուկներից մեկն ինձ համար մնաց, թե ինչու միայն պաշտոնական տեղեկատվություն տարածել հորդորող որոշ՝ մեծ լսարան ունեցող ու իշխանական համարվող ֆրենդներ պատերազմի ընթացքում հենց իրենք էին տարածում ռուսական ոչ պաշտոնական աղբյուրների լուրեր կամ կայքի նյութից պոկված՝ որպես սենսացիա մատուցվող նախադասություններ:
Իմ քթիմազությունը՝ պահպանել պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտի ստերիլություն նույնիսկ կոնֆլիկտի բերեց, որտեղ ինձ մեղադրեցին Ռուսաստանից վառված լինելու մեջ… Աչքերս ճակատիս էին թռել… Այնինչ ուզածս մեկն էր և այն էր, ինչ կոչ էր արվել և տրամաբանական էր պատերազմական իրավիճակում՝ տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն»:
Հանգիստ չտվող, խենթացնող հարցերի շարանը քայքայում ա ինձ … Հարցեր, որոնց իմ հասկացած պատասխանը այնքան սարսափելի ա, որ…
Опубликовано Իզաբելլա Աբգարյան Пятница, 4 декабря 2020 г.