Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ժամանակ թոքերի վնասվածքի պատկերը
Advertisement 1000 x 90

Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ժամանակ թոքերի վնասվածքի պատկերը

Նոր վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայից, ռեգեներատիվ բժշկության կենտրոնից եւ համակարգային կենսաբանության ցանցային կենտրոնից գիտնականները բացահայտել են ախտածին գործընթացների պատկերը, որը տեղի է ունենում կորոնավիրուսի հետեւանքով վնասվածք թոքերում: Գիտնական աշխատության արդյունքները հրապարակվել են Molecular Cell ամսագրում:

Phys.org-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են վարակումից հետո մեկից մինչ 24 ժամվա ընթացքում թոքերի ալվեոլյար բջիջները, որպեսզի հասկանան, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում բջիջներում վարակումից 1, 3 եւ 6 ժամ անց: Բոլոր փոփոխությունները համեմատել են չվարակված բջիջների հետ:

Պարզվել է, որ SARS-CoV-2-ն արդեն 1 ժամ անց թոքերի վարակված բջիջներում առաջացնում է անոմալ փոփոխություններ սպիտակուցների մոդիֆիկացիայում: Այդ խիստ վերահսկելի գործընթացը կարեւոր դեր ունի օրգանիզմի առողջ բջիջների ներսում սպիտակուցների գործառույթի կարգավորման մեջ:

Գիտնականների խոսքով՝ երբ SARS-CoV-2-ը հայտնվում է թոքերում, այն սկսում է օգտագործել վարակված բջիջների ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են բնականոն աճի եւ գործունեության համար:

news.am