Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից.
«Վաղուց ուզում էի անդրադառնալ Արցախցիներին օգնություն ցույց տվողներին: Նրան շարքերում բազում են լուռումունջ աշխատող, հասնող կամավորներ, բարերարներ, պարզապես բարի մարդիկ: Աստված պահի բոլորին: Սովորաբար իրական օգնություն ցույց տվողներին հանրությունը, սոց ցանցերը չեն իմանում, իսկ այ լուն փիղ սարքողներին միանգամից նկատում ենք: Կոնկրետ էս օրինակին չէի անդրադառնա, եթե էս «օգնություն ցույց տվողը» յուր բարեգործությունը չփաթաթեր էժանագին պիառի, անձնական տեղեկատվության հրապարակման ու ատելության խոսքի հետ: Ուրեմն ոմն Անի Կարապետյան, ով աշխատում է, որպես քարտուղար, կամ օգնական
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
ում ինչոր շորեր ու պամպերսներ է տրամադրել մանկահասակ երեխաների մայր Սաթեն Ջալալյանին, հետո, ինչպես տեսնում եք սքրինից, բավականին անշնորհք տոնով պահանջել, որ Սաթենը էդ նվերների կողքը նկարի երեխաներին ու նկարն ուղարկի իրեն: Երբ Սաթենը հետաքրքրվել է, թե ինչու, Անին սկսել է վիրավորել ու անվանել Սաթենին թուրք, մնացածը երկխոսության սքրիններում երևում է: Սա դեռ բոլորը չէ: Էս պատմությունը կմնար երկուսի մեջ, եթե Անին Սաթենին վարկաբեկող հերթական լալահառաչ «օֆ էլ չեմ կարում օգնել» ոճի գրառում չաներ
Աջակցման միասնական ինֆորմացիոն ալիք
խմբում ու երբ ես ու էլի մարդիկ հացրեցինք` ինչ իրավունքով էր հրապարակել Սաթենի նկարները` բլոկեց ինձ ու չգիտեմ գրառումը ջնջեց, թե դեռ թունավորում է: Ես հույս ունեմ, որ եթե
ՀՀ առողջապահության նախարարություն
ը որևէ կերպ տեղյակ է իր համակարգի առողջապահական կենտրոնի աշխատակիցը ինքնուրույն է նման ատելության գործունեություն տարածում, թե սա իր անձնական նախաձեռնությունն է, բայց լավ կանեն նման աշխատակիցներին զգոնության կոչ անեն: Ինչպես արդեն բազմիցս նշել եմ` եթե հոգեպես պատրաստ չեք օգնել, ուրեմն մի օգնեք:
Հ.Գ. անձնական նամակագրությունը հրապարակում եմ Սաթենի թույլտվությամբ»:
Վաղուց ուզում էի անդրադառնալ Արցախցիներին օգնություն ցույց տվողներին: Նրան շարքերում բազում են լուռումունջ աշխատող,…
Опубликовано Marine Manucharyan Четверг, 3 декабря 2020 г.