Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի գրառումը.
«2018 թ-ին Սերժ Սարգսյանին մեղադրել եմ իշխանության ուզուրպացիայի փորձի մեջ (ասել էր չի առաջադրվի երկրի ղեկավարի պաշտոնում, առաջադրվեց): Դրանից հետո հայտնի իրադարձությունների արդյունքում Նիկոլը խախտել է որոշակի գերծընթացների ընթացք և արդյունքում ինքն է իշխանություն ուզուրպացրել` փողոցով ստիպելով, որ հհկ-ն իրեն վարչապետ նշանակի:
Սրա մասին նույնպես բարձրաձայնել եմ, սակայն սրանով հանդերձ դեռ հույս եմ ունեցել, որ նա կիրագործի իր առջև դրված օրակարգը և տված խոստումները. Դա է, կորզող նեոֆեոդալական համակարգի կազմաքանդում և պետական իստիտուտների և ներառական տնտեսության ու համակարգի կառուցում:
Նա ձախողել է այդ օրակարգը, իսկ հեղափոխությունը վերածել իշխանափոխության և ուզուրպացնելով կոռումպացված համակարգը` հանգեցրել է դրա տոտալ տապալման, պետական համակարգի ամբողջկան դադարի, բանակի ջախջախման, տարածքների կորստի և հազարներով զոհերի:
Սա է իմ մեղադրանքը իրեն ու իր վարչակազմին և դուք սրա համար պատասխան եք տալու` ցանկալի է դատարանի առաջ:
Ինչ էլ հորինի Նիկոլ Փաշինյանը` իրեն ուղղված այս մեղադրանքը ոչ մի արդարացում-հիմնավորում չունի»:
2018 թ-ին Սերժ Սարգսյանին մեղադրել եմ իշխանության ուզուրպացիայի փորձի մեջ (ասել էր չի առաջադրվի երկրի ղեկավարի…
Опубликовано Hovhannes Avetisyan Суббота, 5 декабря 2020 г.