«Ուզում ես 20 000 հատ լայվ մտի, մեկա քո միակ ասելիքը, որ լուրջ կընդունվի, դա հրաժարականի տեքստա». Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

«Ուզում ես 20 000 հատ լայվ մտի, մեկա քո միակ ասելիքը, որ լուրջ կընդունվի, դա հրաժարականի տեքստա». Մարինե Մանուչարյան

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից.

«Լույսը բացվեց, և կառավարական առանձնատան ծղրտոցը չուշացավ: Ու էդ լաավ դեղած ծղրտոցը, որը վստահ եմ լաաավ ծանր դեղերի միջոցով հազիվ պահվող զսպվածության ջանքերով էր շաղախված, էկրանից այս կողմ թափեց ստերի ու մանիպուլյացիաների հերթական դոզան: Ու ամենածիծաղալուն (չնայած լացելուա հիմա), որ աչքիս առաջով անցան Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վերջի 20 տարում օգտագործվող բոլոր թեզերը: Էն որ Քոչարյանի կառավարման տարիներին գոռում էին` հարայ դուք օկուպացրել եք մեր հողերը, հարայ Հայաստանը ագրեսորա և այլն և այլն: Էս մարդը, երբ եկավ իշխանության, մի անգամ ասեց` ես Ալիևից էլ եմ սովորում, թե ինչ է տեղի ունեցել Արցախյան հակամարտության բանակցությունների ընթացքում: Ոնց հասկանում եմ, մենակ Ալիևիցա սովորել, մեկ էլ իրա ժուռնալիստ եղած վախտերի ստերնա դարակից հանել:

Իրականությունը էսօրվա բարբաջանքից չի փոխվում: Նույնիսկ եթե 20 տարի առաջ Քոչարյանն ասած լիներ «Ալիև ջան, սաղ նվիրելու եմ քեզ», նախագահական գրասենյակը թողնելուց հետո, որևէ կերպ դա իրագործել չէր կարող: Փաստը մնում է փաստ, որ ՀՀ երեք նախագահների օրոք Արցախն էլ, ազատագրված տարածքներն էլ մերն էին ու բանակցություններ էին ընթանում, իսկ եղած ռազմական ամեն փորձի հետ Ադրբեջանն ուտում էր ատամներին ու ապրիլյանից հետո նույնիսկ մեխվել էր, որ չկա հարցի լուծման ռազմական տարբերակ:

Նիկոլի ու իրա խայտառակ պահվածքի արդյունքում սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցվեց միայն ռազմական ճանապարհով հարցը լուծելու տաբերակը: Պատերազմի խայտառակ ելքը Նիկոլի վզովա, թղթի ստորագրումը Նիկոլի վզովա, դիակների փոխանակման հետաձգումը Նիկոլի վզովա, գերիների հետ չգալը Նիկոլի վզովա, կազմաքանդված Բանակը Նիկոլի վզովա, Հայաստանի սահմանների փոքրացումն ու հենց էս պահին երկրից հողեր կսմթելու պրոցեսը Նիկոլի վզովա:

Ուզում ես 20 000 հատ լայվ մտի, մեկա քո միակ ասելիքը, որ լուրջ կընդունվի, դա հրաժարականի տեքստա: Քո ֆոնին բոլորը ճիշտ են, դու ՍԽԱԼ: Նիկոլ քո ֆոնին դաժե էպոսագետնա ճիշտ դուրս գալիս:

#SutNikol #ՀՐԱԺԱՐԱԿԱՆ»

Լույսը բացվեց, և կառավարական առանձնատան ծղրտոցը չուշացավ: Ու էդ լաավ դեղած ծղրտոցը, որը վստահ եմ լաաավ ծանր դեղերի…

Опубликовано Marine Manucharyan Суббота, 5 декабря 2020 г.



Նման նյութեր