Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից.
«Հարգարժան հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու` ձեզ համարում է հող տվող դավաճան
Ես չեմ ուզում հավատալ, որ Արցախի համար կռվող հրամանատարները էնքան վախկոտ են, որ չեն համարձակվում հակադարձել էս մարդու ասածներին:
Ես վստահ եմ, որ գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր ուսադիրները հարգող գեներալ է:
Ես ուզում եմ հավատալ, որ Ջալալ Հարությունյանը, ով, բարեբախտաբար, դուրս գրվեց հիվանդանոցից, սպայի պատիվ ունի:
Էս մարդը, ով պարբերաբար ղժղժում էր, թ մեկդ հանկարծ չսխալվեք ու չկասկածեք, ու որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը, էս մարդը, ով ասում էր, որ բանակցությունները ինքը սկսել է իր զրոյական կետից, էս մարդը, ով միայն նրա համար, որ «հերոսական» լայվ մտնի և ասի, որ նախկինները հանձնեցին «Լելե Թեփեն», բայց ինքը «հերոսաբար» ազատագրեց, ինչը, բնականաբար, չարեց, էս մարդը հիմա ասում է, որ մեղավոր են բոլոր` բացի իրենց:
Մեղավոր եք դուք, հրամանատարներ, որովհետև էս մարդը մարտ չի ղեկավարել:
Ինչ արել եք` արել եք դուք, մարտերը ղեկավարող հրամանատարներ: Ուստիև` եթե կա դավաճան, ապա դա դուք եք, հարգարժան սպաներ:
Ու հիմա, եթե դուք շարունակեք լռել և չհրապարակեք իրականությունը, որը շատերը ու շատերս գիտենք, էս մարդը լիիրավ իրավունք կունենա վաղը ձեզ դատելու պետական դավաճանության, Արցախը հանձնելու և 5 հազարից ավելի զոհերի համար։
Ու վստահ եղեք, որ իր ժեխը կխրախճանի, որովհետև ժեխը սիրում է արյուն և կախաղաններ: Բնականաբար` ուրիշի արյունը և կախաղանների վրա ճոճվող ուրիշի մարմինը: Ժեխը մարդկության ստեղծման օրվանից պահանջել է արյուն և հաշվեհարդար:
Հիմա դուք որոշեք` հարգո՞ւմ եք սպայի ձեր պատիվն ու ասում եք ճշմարտությունը, որը գիտեն շատերը, թ՞ե էս մարդը ձեզ դատում է որպես հող հանձնող, սխալ մարտ վարող դավաճաններ:
Ժամանակը, պարոնայք գեներալներ, աշխատում է ձեր դեմ»:
Հարգարժան հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելուս` ձեզ համարում է հող տվող դավաճան
Ես չեմ ուզում…
Опубликовано Naira Zohrabyan Суббота, 5 декабря 2020 г.