«Ինչու գնացի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը». Սմբատ Գոգյան
Advertisement 1000 x 90

«Ինչու գնացի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը». Սմբատ Գոգյան

Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ծանոթներիցս ոմանք հարցնում են թե ինչո՞ւ եմ գնացել Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
2020-ի մայիսի 14-ին հրաժարականիս դիմում գրելուց և նախարարին ուղարկելուց րոպեներ անց նախարարը մոռացավ 8 ամիս շարունակ  ինձ բոյկոտելու իր որոշումը, զանգահարեց ու ասաց, որ հաջորդ օրը ժամը 4-ին գնամ մոտը։ Մտքումս ասեցի յանիմ ինչ ձևեր են այս կորոնայոտ ժամանակներում, բայց բարձրաձայն ասեցի լավ։ Հաջորդ օրն այդ ժամին նախարարի դռան մոտ էի։ 10 րոպե սպասեցնեուց հետո ներս կանչեց։ Երբ մտա, նա աթոռից կանգնեց, նայեց դեմքիս ու ասաց, որ ասելիք չունի։ Ես էլ ասացի, որ ուրիշ բան չէի սպասում ու դուրս եկա։ Նա առաջին անգամ ինձ հետ անկեղծ էր, իսկապես ոչ մի ասելիք չուներ։
Հիմա։ Արարատ Միրզոյանն ինձ ոչ մի վատություն չի արել։ Ինչու չգնայի, եթե նա ցանկանում է որևէ հարցում կարծիք լսել։ Հրավիրվածներիցս ոչ մեկը ոչ Մինսկի խմբի համանախագահ էինք, ոչ էլ քաղաքական գործիչ։ Զրույցն ինձ համար հետաքրքիր էր։ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր օգնությունն առաջարկեց քարտեզների հարցում ու Իրանի հետ ցամաքային կապի վերաբերյալ հետաքրքիր կարծիքներ հայտնեց,  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն իր դիտարկումներն արեց փախստականներին օգնելու, պատմամշակութային արժեք ներկայացնող գույքի պահպանման մասին և այլն։
Դե ես էլ նշեցի հանրության կողմից ընկալելի որոշումներ կայացնելու կարևորության մասին ու ոչ ստանդարտ իրավիճակներում պետական վարչարարական ապարատի անօգնական լինելու մասին։
Կարծում եմ, այս ձևաչափի հանդիպումները պետք է դառնան պարբերական,  հենց 4-6 հոգու հետ ձևաչափով, որոնց կմասնակցեն ինձանից ավելի բանիմաց մարդիկ»։

Ծանոթներիցս ոմանք հարցնում են թե ինչո՞ւ եմ գնացել Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

2020-ի մայիսի…

Опубликовано Smbat Gogyan Суббота, 5 декабря 2020 г.



Նման նյութեր