Անկախ այն բանից, որ Նիկոլ Փաշինյանի տեսակը գիտենք, նաև գիտենք, որ ինքը մարդու արնախում տեսակ է։ Նիկոլ Փաշինյանն այն անձն է, որը կազմակերպեց, սադրեց Մարտի 1-ին և այդ Մարտի 1-ի զոհերի արյունը Նիկոլ Փաշինյանի խղճին է, բայց վստահ եմ, որ ժողովուրդն արդեն արթնացել է և Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի՝ պետք է հեռանա։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթաքկցի հետ զրույցում ասաց ոստիկանության ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի ուղերձին, Շիրինյանն ասաց, որ որպես այդպիսին վարչապետ չի ճանաչում, կա մեկը, որը բռնազավթել է վարչապետի պաշտոնը։
«Ես լուրջ չեմ վերաբերվում, դա ցինիկ հայտարարություն է, որն անում է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Շիրինյանը։