Կարծես ընկերությունն արդեն ունի տեխնոլոգիա, որը թույլ կտա էկրանը ծալել միանգամից երկու տեղում:
Samsung-ը միակն է, որն առաջարկում է ճկուն էկրանով սարքերի միանգամից երկու տարբերակ` «կաշեպատ» Galaxy Z Flip և ծալվող սմարթֆոն-պլանշետ Galaxy Z Fold 2. կարծես թե ընկերությունը ցանկանում է շարունակել փորձարկել ձևաչափերը: Ընկերությունն արդեն ունի արտոնագիր, որը նկարագրում է «ակորդեոն» սմարթֆոնը. դրա էկրանը ծալվում է միանգամից երկու տեղում:
Կարելի է համարել, որ ընկերությունը հաստատել է նման սարքի զարգացումը: Samsung Display բաժինն իր պաշտոնական կայքում հրապարակել է պլանշետի նկարը, որը ծալվում է միանգամից երկու տեղում: Այն կարող է օգտագործվել որպես սմարթֆոն, երբ ծալված է, կամ բացվել և վերածվել մեծ էկրանով սարքի:
Սիրարփի Աղաբայան