«Ինչու-ները շատ են, պատասխանները` քիչ, բայց դրանց լուծումների անհրաժեշտությունն` արդեն խիստ անհետաձգելի». Լուսինե Հարոյան-Դալլաքյան
Advertisement 1000 x 90

«Ինչու-ները շատ են, պատասխանները` քիչ, բայց դրանց լուծումների անհրաժեշտությունն` արդեն խիստ անհետաձգելի». Լուսինե Հարոյան-Դալլաքյան

Լուսինե Հարոյան-Դալլաքյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ միասին ռազմական տրիբունալի առաջ պիտի կանգնեն կատարողները. գիտե՞ք որ կատարողները` ովքեր սուսուփուս իրագործել են նրա և Աննա Հակոբյանի ցանկությունները, չեն ընդդիմացել այդ ազգակործան հրամանների կատարմանը, և դա արդարացրել են իրենց ծառայողական պարտականություններով` ուժային կառույցների տնօրենները և պետերը, կեղծիք տարածող ՊՈԱԿ տնօրենը և շատ այլ մարդիկ:

Ընդունված պրակտիկա է աշխարհում, որ կատարողները հանցագործության մեջ իրենց մասնակցությունը արդարացնում են նրանով, որ իրենք ընդամենը հրաման են կատարել, քանի որ հրաման արձակողի անմիջական ենթակայության տակ են:

Բայց արդյո՞ք դա պիտի ազատի նմաններին պատասխանատվությունից և արդար պատժից:

Չէ՞ որ հենց նրանց գործուն մասնակցությամբ գերագույն շիզոֆրենիկը երկիրը տարավ կործանման, հենց նրանց ձեռքերով ու նրանց անտրտունջ ջանասիրությամբ հնարավոր եղավ իրականացնել ազգադավ տականքի ծրագիրը:

Միայնակ տականքը ոչինչ չէր կարող անել:

Եվ հետո եկեք հիշենք, որ Նյուրնբերգում դատում էին ոչ թե Հիտլերին, այլ նրա հրամանները կատարողներին:

Ես այսօր ինձ հարց եմ տվել` եթե գերագույն տականքը հրաման տար գնդակահարել բնակչության 20 տոկոսին,ոստիկանապետը կանե՞ր դա:

Կարծես թե հարցն ակնհայտ է իր հրեշավոր անմարդկայնությամբ, բայց ցավալիորեն այն չունի միանշանակ հերքում ու ցավալիորեն ես ավելի հակված եմ նրան, որ հրամանը ի կատար կածվեր:

Իսկ ի՞նչ տարբերություն այս հրեշավոր հրամանի և այն հրեշավոր քայլերի միջև, երբ կատարողների համար պարզ էր, որ պատերազմը պարտվել ենք, դա ընդամենը ժամանակի հարց է, բայց շարունակում էին մսաղաց տանել լույս էրեխեքին և իրագործել նվիրյալ զինվորների` ազգի սերուցքի եղեռն:

ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է ավելի մեծ տականքը այս դեպքում` հրաման տվո՞ղը, թե՞ այն կատարողը:

Գուցե ես պարզամիտ թվամ, բայց ես շատ կուզեի, որպեսզի հնարավոր լիներ գտնել այնպիսի օրենադրական կարգավորում, որը երկրի ուժային կառույցներին հնարավորություն կտար չենթարկվել երկրի ղեկավարի հրամաններին, եթե այդ հրամանները ակնհայտ հակազգային են և հակամարդկային` օրինակ ինչու՞ պետք է հաղթած գեներալը, որը կարող էր մեծագույն օգուտ տալ պատերազմում, հեռացվեր հրամանատարական կետից ոմն չկայացած, գավառացի «առաջին տիկնոջ» վայրկենական ցանկությամբ:

Ինչու-ները շատ են, պատասխանները` քիչ, բայց դրանց լուծումների անհրաժեշտությունն` արդեն խիստ անհետաձգելի»:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հետ միասին ռազմական տրիբունալի առաջ պիտի կանգնեն կատարողները. գիտե՞ք որ կատարողները` ովքեր…

Опубликовано Lusine Haroyan-Dallakyan Воскресенье, 6 декабря 2020 г.



Նման նյութեր