3–5 տարեկանների համար հեքիաթներ են
Advertisement 1000 x 90

3–5 տարեկանների համար հեքիաթներ են

Նիկոլական (այո, հենց նիկոլական) քարոզչական թեզերից. «Հոգնել ենք թե՛ հներից, թե՛ Նիկոլից։ Չէ, մենք մի նոր, մի չտեսնված դեմք ենք ուզում։ Որ գա, ու բոլոր հարցերը լուծի»։

Ինչքան ուզում ես բացատրի, որ այդպիսի հրաշագործ կառավարիչներ օդից չեն հայտնվում, իսկ ով էլ փորձ ունի, ձեր ասած «հներից է», որ դրանով իրականում օգնում եք Նիկոլին, որ շարունակի երկիրը կործանել, բայց չէ ու չէ. «Մենք հներին հավանիլ չինք»

Խորացե՛ք, էլի. պետությունը կործանվում է, երկրի անվտանգությունը միայն ու միայն ռուսների հույսին է մնացել, պետական ինստիտուտների մեծ մասը պարալիզացված է, գյուղացիները ստիպված իրենք են իրենց սահմանները պաշտպանում, իսկ ֆեյսբուքյան այդ հոգնածները սրան հավան չեն, նրան հավան չեն…

Մի մանկական բանաստեղծություն կար մկնիկի մասին, որ չէր քնում, մորն ասում էր. «Լավ չես երգում, երգերդ չեն դզում», մայրն էլ տարբեր կենդանիների է կանչում, որ երգեն, բայց փոքրիկ մկնիկը չի հավանում։

Վերջում կատուն ա գալիս, մկնիկի դուրը շատ ա գալիս կատվի մլավոցը… Ուղղակի առավոտ մայրը մկնիկին չի գտնում։

3–5 տարեկանների համար հեքիաթներ են, մեկ սա, մեկ «Չարի վերջը», չեմ հասկանում, ձեզ երեխա ժամանակ այդ հեքիաթները չե՞ն կարդացել։

#նիկոլսիքտ

Նիկոլական (այո, հենց նիկոլական) քարոզչական թեզերից. «Հոգնել ենք թե՛ հներից, թե՛ Նիկոլից։ Չէ, մենք մի նոր, մի չտեսնված…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Воскресенье, 6 декабря 2020 г.



Նման նյութեր