«Կորոնավիրուսի մասին, շատ կարևոր». Արթուր Թովմասյան
Advertisement 1000 x 90

«Կորոնավիրուսի մասին, շատ կարևոր». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից.

«Կորոնավիրուսի մասին, շատ կարևոր

Յուրաքանչյուր պատվաստանյութ պետք է անցնի առնվազն 10 տարի կլինիկական փորձարկումներ հաստատվելուց առաջ: Այդպես է եղել բոլոր պատվաստանյութերի դեպքում:

Հիմա մեզ ուզում են պարտադրել մի պատվաստանյութ, որը ընդհամենը 9-10 ամիս է ինչ փորձարկվում է: Սա կարող է կատաստրոֆիկ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա, քանի որ հետևանքները կարող են երևալ պատվաստվելուց ամիսներ կամ տարիներ անց:

Այս ամբողջ համաշխարհային աղմուկը կորոնավիրուսի շուրջ ինձ ստիպում է մտածել, որ միգուցե վիրուսը ստեղծվել է որպես պատրվակ` մեզ բոլորիս պատվաստելու համար: Հիշեցնեմ, որ մինչ այսօր որևէ ապացույց չկա, որ վիրուսը ունի բնական ծագում: Հետևաբար ես կարող եմ մտածել, որ այն ունի արհեստական ծագում:

Կորոնավիրուսը ունի ընդհամենը 0,5% մահացության ցուցանիշ, և հետևաբար դրա դեմ պատվաստվելը բոլորովին անիմաստ է: Բայց ես տեսնում եմ պատվաստմանը տանող հստակ քաղաքականություն և գովազդ տարբեր քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների կողմից: Եվ ենթադրում եմ, որ այս պատվաստումով ուզում են լուծել բոլորովին այլ խնդիրներ:

Ես հրաժարվում եմ պատվաստումից և չեմ պատվաստվելու:

Խնդրում եմ ընկերներին կիսվել, որպեսզի մարդիկ իմանան վտանգի մասին»:

Կորոնավիրուսի մասին, շատ կարևոր

Յուրաքանչյուր պատվաստանյութ պետք է անցնի առնվազն 10 տարի կլինիկական փորձարկումներ…

Опубликовано Artur R Tovmasyan Воскресенье, 6 декабря 2020 г.



Նման նյութեր