«Ժամանակը դանդա՜ղ հոսում է: Մենք էլ դանդա՜ղ փոշիանում». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ժամանակը դանդա՜ղ հոսում է: Մենք էլ դանդա՜ղ փոշիանում». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ժամանակը դանդա՜ղ հոսում է:

Մենք էլ դանդա՜ղ փոշիանում:

Երեկվա չարած փոքր գործը այսօր արդեն խնդիր է, իսկ վաղը մարտահրավեր:

Ժամանակը հոսում է, իսկ մենք ու Հայաստան աշխարհը անդառնալի փոշիանում, իսկ նրանց գլխում իրենց անպիտան կաշին փրկելն է:

Ժամանակ և կարողություններ. Սրանք այն երկու կարևորներն են, որ մեր հայկական տիրույթում երբեք չեն գնահատվել: Չեն գնահատվել ոչ թե այլոց այլ հենց մեր կողմից: Մենք սպանում ենք մեր ժամանակը անիմաստ ու անպետք գործընթացների մեջ. Գումարած, ինքներս մեզ չենք ապավինում, հույսներս ուրիշը, մեզ կթվա, թե նա մեզանից կարող է, ավելի խելացի և ավելի ունակ:

Երկրի փոքրաթիվ ինտելկտուալը իրական չարիք է դարձել իր դատարկախոսությամբ, վախկոտությամբ ու անգործությամբ: Իսկ այնժամ մուրադովներն են գնում թշնամու մոտ քո տեսակին տուն բերելու համար: Բա դուք/մենք ում շունն ենք, որ նույնիսկ չենք բաշարում թշնամու մոտ գնալ մեր տեսակին տուն բերելու:

Ժամանակը հոսում է անդառնալի, իսկ մարտահրավերները դառնում ահագնացող, իսկ դու վախկոտ և անգործ ինտելեկտուալ հավանաբար մտածում ես, թե աշխարհի, որ անկյունում ես պատսպարվելու քո տեսակի դադարից հետո քո անպետք փշուրի կյանքը ևս մի քանի տասնամյակ ձգելու համար:

Չեմ սիրում ձեզ լուռ և անտարբեր կարող-անկարողներ»:

Ժամանակը դանդա՜ղ հոսում է:
Մենք էլ դանդա՜ղ փոշիանում:
Երեկվա չարած փոքր գործը այսօր արդեն խնդիր է, իսկ վաղը…

Опубликовано Hovhannes Avetisyan Воскресенье, 6 декабря 2020 г.