«Չգիտես թե ինչու էդ «չկոռումպացված ու ազնիվ» երիտասարդների միֆը դեռ շարունակում են հրամցնել մեզ». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Չգիտես թե ինչու էդ «չկոռումպացված ու ազնիվ» երիտասարդների միֆը դեռ շարունակում են հրամցնել մեզ». Անժելա Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքում գրել է.

«Հետաքրքիր ա, անարդյունավետ ծախսերի և կուլակաթափության մասին խոսելիս առեղծվածային կերպով միշտ շրջանցվում ա ներկա իշխանությունը։ Ապրիորի կա միֆ, որ իրենց դա չի վերաբերում։

Անարդյունավետ ծախսերի մասով կարելի ա հսկայական շարք սկսել, թե ինչ զենք էր կարելի առնել, օրինակ կառավարական ամառանոցի վերանորոգման փոխարեն, չարտերով ԱՄՆ թռնելու փոխարեն, Ռայնէյրը անիմաստ սուբսիդավորելու փոխարեն, Փաշինյանի բանաստեղծությունից երկտողերով երկրի ճանապարհները ողողելու փոխարեն ու էդպես երկաաաաար ցուցակով։

Իսկ գույքի մասով հայտարարագրերն ա զուտ կարելի համեմատել, մինչև 2018 թվական ոչ մի տեղ նորմալ չաշխատած մարդկանց պաշոնը ստանալուց հայտարարագրված ունեցվածքը և 2.5 տարի անց։

Բայց չգիտես թե ինչու էդ «չկոռումպացված ու ազնիվ» երիտասարդների միֆը դեռ շարունակում են հրամցնել մեզ։ Իսկ ես չեմ սիրում, երբ ինձ հիմարի տեղ են դնում»։

Հետաքրքիր ա, անարդյունավետ ծախսերի և կուլակաթափության մասին խոսելիս առեղծվածային կերպով միշտ շրջանցվում ա ներկա…

Опубликовано Anzhela Elibegova Понедельник, 7 декабря 2020 г.