Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը շուրջ 30 տարի աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում, որտեղ պատահաբար ծանոթացել է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հետ, ով շատ է գնահատել Երիցյանի կատարած աշխատանքը:
ԱԻ նախարարն այդ տարիներին զբաղված է եղել «օրենքով գողերի» չեզոքացման խնդիրներով: Նա կարողացել է իր օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտել Հայաստանի «օրենքով գողերին» ու քայլեր ձեռնարկել նրանց գործունեությունը բացահայտելու ու կասեցնելու համար: Արմեն Երիցյանի համար ի սկզբանե դժվար է եղել ոստիկանության համակարգ մուտք գործելը:
armlur.am-ի զրուցակիցը պատմեց, որ այդ տարիներին պետք էր լավ ծանոթ ունենալ` համակարգում աշխատելու համար, ինչը ինքը չի ունեցել: Բայց իր համառ ջանքերի ու պայքարի շնորհիվ կարողացել է ոստիկանին հարիր կրթություն ստանալ, այնուհետև՝ աշխատել երազած համակարգում:
armlur-ը կներկայացնի, թե որտեղ է կրթություն ստացել Արմեն Երիցյանը, ով է նրան խորհուրդներ տվել մասնագիտության ընտրության հարցում, ինչու է աշխատել Եղվարդում, երբ է ծանոթացել Վանո Սիրադեղյանի հետ, ինչ պայքար է տարել Հայաստանի «օրենքով գողերի» դեմ, 2008 թվականի մարտի 1 իրադարձությունների ժամանակ որտեղ է եղել, ինչու է կուսակցական դարձել, ինչպես է ոստիկանության համակարգից տեղափոխվել փրկարարի աշխատանքին, ովքեր են նրա ընկերները, ինչ պաշտոնի է նա ձգտում: