«Մեկը կա, որ նորմալ ազգանուն ունի, բայց բեղերը խանգարում են, որ նամուսով կրի այն». Մարգարիտ Նիկողոսյան
Advertisement 1000 x 90

«Մեկը կա, որ նորմալ ազգանուն ունի, բայց բեղերը խանգարում են, որ նամուսով կրի այն». Մարգարիտ Նիկողոսյան

Մարգարիտ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Մեկը կա ,որ նորմալ ազգանուն ունի ,բայց բեղերը խանգարում են ,որ նամուսով կրի այն:

Այսօր ՝ դեկտեմբերի 7ը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հիշատակի օրն է: Հայի միջի առանցքը ամենաամուրն է երևի, ամենադաժան փորձություններից այն չի կոտրվում, թեքվում է, ճոճվում, բայց մնում է կանգուն ու ձիգ:

Իսկ ինչքան ավելի հզոր կլիներ ,եթե չլինեին քոչարյան անդո երևույթները: Այս անամոթ հանցագործը դեռ աշխարհի երեսին ապրելու և նույնիսկ այլոց քննադատելու իրավունք է վերապահում իրեն: Մենք չենք մոռացել ,թե ինչպես ես Գյումրու երկաթգծի հրապարակում կուտակած օգնության շինանյութը տեղափոխել Հրազդան մաշ,իբր հետո Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար : Հիշեցնեմ ով էր տնօրինում այնտեղ ՝ Թելման Տեր Պետրոսյանը: Պարզ է որ ոչ մի տրակտոր այդտեղից Գյումրի չգնաց , դեռ ավելին Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան` Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ,որոնք անդոնի թեթև ձեռքով գնացին անհայտ միայն իրեն հայտնի ճանապարհով:

Անիրավ դու գողացել ես ոչ միայն շինանյութ և տեխնիկա , սննունդ և հագուստ , դու գողացել ես մարդկանց հավատը , արժանապատվությամբ ապրելու իրավունքն ու ապագայի հանդեպ վստահությունը :

Քեզ և քո նմաններին ներում չկա: Դու պետք է լռես և դատարանի առաջ կանգնես բոլոր նրանց հետ ,ով մեղավոր է ազգին այս վիճակին հասցնելու համար»:

Մեկը կա ,որ նորմալ ազգանուն ունի ,բայց բեղերը խանգարում են ,որ նամուսով կրի այն :
Այսօր ՝ դեկտեմբերի 7ը …

Опубликовано Margarit Nikoghosyan Понедельник, 7 декабря 2020 г.



Նման նյութեր