«Այսօր աթոռակռիվ տվողը ՄԻԱՅՆ դավաճանն է և իր մերձավոր շրջանակը». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Այսօր աթոռակռիվ տվողը ՄԻԱՅՆ դավաճանն է և իր մերձավոր շրջանակը». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Այսօր հանդիպում էր Վազգեն Մանուկյանի հետ։

Եթե հետաքրքիր է տպավորությունս, ապա ստիպված եմ կրկնել այն, ինչ այսօր ավելի վաղ արդեն գրել էի. «Շանսեր կան։ Երաշխիքներ չկան»։

Երաշխավորվածը միայն պետության կործանումն է, եթե դավաճան Նիկոլը մնում է իշխանության։

Որոշ պոտենցիալ ուղղություններ, որով կարող են մարդիկ աշխատել, կան։ Բնականաբար, դրանց մասին հանրային չեմ գրի, թշնամուն խաղաքարտեր չբացելու համար։

Ինչ վերաբերում է «աթոռակռվի» թեզին, որը նիկոլականներն են ակտիվ տարածում, մինչ հանդիպում էլ էր պարզ, հանդիպման ընթացքում էլ առավել ևս համոզվեցի, որ այսօր այդ բեռի տակ մտնող մարդիկ իսկապես մահապարտ են։

Այսօր աթոռակռիվ տվողը ՄԻԱՅՆ դավաճանն է և իր մերձավոր շրջանակը։

Հ.Գ. Բարձրագոչ ու սուտի ոգևորիչ բաներ չեմ գրում։ Մեծ մարդ ենք, երեխա չենք ինքներս մեզ խաբենք, ուրախանանք։ Շատ ծանր ճանապարհ է առջևում, և Նիկոլն ու Իլհամն ամեն ինչ անելու են, որ Հայաստանը կործանիչ փակուղուց դուրս չգա»։

Այսօր հանդիպում էր Վազգեն Մանուկյանի հետ։

Եթե հետաքրքիր է տպավորությունս, ապա ստիպված եմ կրկնել այն, ինչ այսօր ավելի…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Понедельник, 7 декабря 2020 г.



Նման նյութեր