«Ահա ձեզ հայ սկզբունքային, առաջադեմ քաղաքացին». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Ահա ձեզ հայ սկզբունքային, առաջադեմ քաղաքացին». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ո՞Վ Է ՆԱ

Իրեն առաջադեմ համարող գործիչը նկարագրում է Հայաստանի ծանր վիճակը՝ հազարավոր վիրավորներ, անդադար շարժվող շտապ օգնության մեքենաներ, ծանր վիրահատություններ և այլն։ Հիշում է նաև համավարակի վտանգի մասին։

Իսկապես մտահոգիչ է։ Այո, իշխանությունների ապիկարության, թե ․․․պատճառով կորցրեցինք հայրենիքի կեսը, մնացածը վտանգի տակ է, ունեցանք հազարավոր զոհեր, անհայտ կորածներ, վիրավորներ, հաշմանդամներ, գերիներ։ Համաճարակը հնձում է, արդեն շուրջ 3000 մահեր։ Եվ այս ամենը տեսնելով, պարզ տրամաբանությունը հուշում է, որ գիտակցություն ունեցող առաջադեմ քաղաքացին պետք է պահանջի այս ամենի պատասխանատու իշխանության հրաժարականը։ Բայց ոչ, նա այս ամենը, կարծես գիտակցելով մեղադրում է ընդդիմությանը, մոդայիկ դարձած «իշխանությունը զավթելու» փորձում, որը հենց իշխանության հրաժարականն է պահանջում։ Սույն առաջադեմը ընդդիմությանը անվանում է «նախկիններ, թալանչիներ»։

Հիշեցում․ սույն առաջադեմը, 2013-2015թթ․ իր կուսակցությամբ համագործակցում էր, իր կողմից «թալանչի» անվանված ԲՀԿ-ի և «ամենանախկին» ՀԱԿ-ի հետ, իշխանությունը զավթելու համար։2017թ․ ընտրություններին, նույնպես իր կուսակցության հետ կազմել էր ՕՐՕ դաշինքը,նույնպես իր իսկ խոսքերով «թալանչիների և հանցագործների»՝ Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հետ։

Ահա ձեզ հայ սկզբունքային, առաջադեմ քաղաքացին»։

Ո՞Վ Է ՆԱ
Իրեն առաջադեմ համարող գործիչը նկարագրում է Հայաստանի ծանր վիճակը՝ հազարավոր վիրավորներ, անդադար շարժվող շտապ…

Опубликовано Avetik Ishkhanyan Понедельник, 7 декабря 2020 г.



Նման նյութեր