«Բայց մնում է անընդունելի գաղտագողի գործելաոճը…». Սմբատ Գոգյան
Advertisement 1000 x 90

«Բայց մնում է անընդունելի գաղտագողի գործելաոճը…». Սմբատ Գոգյան

Նախարարի խորհրդականը պնդում է, որ e-draft-ում մեկ ամիս առաջ թարմացրել են ֆայլը։ Չեմ վիճի, հավանաբար ճիշտ է։

Բայց մնում է անընդունելի գաղտագողի գործելաոճը, երբ նոր տարբերակ են մշակում, չեն ուղարկում բուհերին (2-ից ճշտել եմ), գիտական կազմակերպություններին (2-ից ճշտել եմ), չեն տեղադրում ԿԳՄՍՆ կայքի նախագծեր բաժնում (այս պահի դրությամբ չկա), փոխարենը դնում են ժամկետանց քննարկումների մեջ` պարզապես փոխելով (որը ոչ մի ձև չի նշվում կայքում) ֆայլը։ Ու դրանից հետո հարցը հրատապության ռեժիմով մտցնում են ԱԺ։

ՀԳ. Մի քանի անգամ նշել եմ, որ օրենքի նախագծի մասով լուրջ առարկություններ չունեմ, պարզապես իրատեսական չէ ու գիտության մասը լղոզված է։ Շատ բաներ թողել են կառավարությանը, այսինքն նախարարի որոշելիքին։

Սմբատ Գոգյանի էջից:

Նախարարի խորհրդականը պնդում է, որ e-draft-ում մեկ ամիս առաջ թարմացրել են ֆայլը։ Չեմ վիճի, հավանաբար ճիշտ է։

Բայց մնում…

Опубликовано Smbat Gogyan Понедельник, 7 декабря 2020 г.



Նման նյութեր