Սա «Նոր Հայաստանն» է. անպաշտպան, նվաղ, մասնատված ու վիրավոր
Advertisement 1000 x 90

Սա «Նոր Հայաստանն» է. անպաշտպան, նվաղ, մասնատված ու վիրավոր

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կա արդյո՞ք ոլորտ, որում չի խաբել գործող իշխանությունը` չկա: Կա արդյո՞ք ոլորտ, որը  չի քանդել գործող իշխանությունը` չկա: Կա արդյո՞ք ոլորտ, որի հետ կապված հասարակության չի մանիպուլացրել իշխանությունը` չկա: Կա արդյո՞ք ոլորտ, որտեղ 2.5 տարվա ընթացքում որևէ շոշափելի ձեռքբերում ենք ունեցել` չկա…

Վերջին օրերին անընդհատ հիշում եմ տարբեր երևույթների ժամանակ իշխանության ներկայացուցիչների ու իշխանամետ ընկերներիս ծաղրական գրառումները` Հռոմում սուրճ խմելու մեկնելուց սկսած, մինչև անէական ու անիրական ներդրումներ ու գործարանների բացումներ, թե բա ոչինչ չի փոխվել:

Փոխվել է ընկերներ, իհարկե փոխվել է: Տապալվել է տնտեսությունը, մասնատվել հասարակությունը, կորցրել ենք Արցախի 80%-ը, Հայաստանի սահմաններից օր օրի ծվատվում են գյուղեր ու հողակտորներ, ապիկար «ղեկավարելու» արդյունքում ունենք հազարավոր մահեր, ունենք ամենօրյա անվտանգության խնդիր… Իհարկե փոխվել է…

Այո´, իրավացի էիք: Սա «Նոր Հայաստանն» է: Անպաշտպան, նվաղ, մասնատված ու վիրավոր: Հասել եք Ձեր նպատակին: Հեռացե´ք: Բա´վ է, հեռացե´ք…»։