Լուսանկարիչ Գերման Ավագյանը facebook-յան իր էջում գրել է.
«Հարգելի բարեկամներ: Խնդրում եմ, ուշադիր եղեք:
Վերջին 10-15 տարիների ընթացքում Երևանի գրեթե բոլոր գրադարանները վերանորոգվել են:
Հին երկաթյա գրադարակաները, անպիտան են համարվել և դեն են նետվել:
Բայց այդ գրադարակները պետք են: Պետք են մեր զինվորներին:
Levon Vkhkrian-ը ընկերների հետ հավաքել է ավելի քան 500 գիրք, որ քաղաքակրթության բարիքներից հեռու զորամասերից մեկում գրադարան լինի:
Տղաները արածով չեն սահմանափակվելու: Էլի են հավաքելու:
Բարեկամներ, ո՞վ կարող է օգնել՝ գտնել չօգտագործվող մետաղյա գրապահարաններ: Շատ ենք ուզում մեր զինվորներին Ամանորյա նվեր անել: Մեր զինվորը՝ կարդացող զինվոր է:
Խնդրում եմ, տարածեք:
Լուսանկարում՝ ապրիլյան մարտերի հերոս Նարեկ Մալխասյանն է: Նա նռնականետով խոցել էր հակառակորդի ուղղաթիռը, վիրավորվել, բայց հրամանատարությանը տեղյակ չէր պահել վնասվածքի մասին: Նրա մոտ սկսվել էին բարդություններ, և հրամանատարները նրան ստիպողաբար բուժման էին ուղարկել:
Լուսանկարը տեղադրել եմ ձեր ուշադրությունը գրավելու համար: