«Իսկապես, դժբախտ ու դժգույն մարդիկ եք դուք, ոչ թե Հայրենիքը». Տիգրան Ներսիսյանի գրառումը
Advertisement 1000 x 90

«Իսկապես, դժբախտ ու դժգույն մարդիկ եք դուք, ոչ թե Հայրենիքը». Տիգրան Ներսիսյանի գրառումը

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել:

«Իսկապես, դժբախտ ու դժգույն մարդիկ եք դուք եւ ոչ թե Հայրենիքը. Երանի այսքանը լիներ, բայց ոչ, ավելին եք՝ ապաշնորհ, ստախոս, տգետ, երեսպաշտ, վախկոտ, գող, սրբապիղծ, շահամոլ, բանսարկու, քինախնդիր, այլասերված, անհավատ, անտաղանդ, տխեղծ, անհայրենիք․․․․եւ ամենադաժանը, ամենասարսափելին՝ դավաճան: Այս եք դուք․ Կա՞ աշխարհի երեսին էլի մի երկիր, որտեղ ամեն ինչ վաճառվում է՝ նաեւ Հայրենիքը: Չկա: Աստված կդատի:

Հ․Գ․ վկա ՝ Շուշին»,-գրել է դերասանը: