Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մարդիկ կան հակաճգնաժամային կառավարման համար ինչ-որ անհատներ ու խմբեր են առաջարկում, քննարկում:
Մեկը լինի հարցնի, ո՞րն է այդ ծրագիրը, որ համարվում է հակաճգնաժամային, ո՞վ է դա որոշել, որ մի հատ էլ արդեն հասել եք հակաճգնաժամային կառավարման դերում անհատների քննարկմանը: Կամ դուք ո՞վ եք, ի՞նչ կարողություներ ունեք, որ կարողանաք որոշել, թե ով է նման դերերում սազական, ով` ոչ:
Պարապությունից կամ էլ դիտավորյալ ինչ աղբ բովանդակություն (կոնտենտ) ասես գեներացնում են, հանրության լայն զանգվածների ներառելով, որոնց էլ թվում է, թե իրենք ինչ-որ կարևոր պրոցեսի մաս ու մասնակից են դառնում, իրենց կարծիքով հանրային տրամադրությունների վրա ազդում:
Իսկ իրականությունը, իհարկե այլ է:
Հարգելիներ, խնդրում եմ ինձ նման աղբամանային կոնտենտներում և դրանց քննարկումներում չնշել և չհիշատակել: Այս տիրույթը ինձ համար ընդամենը կոմունիկացիա պահելու և սեփական տեսակետներս հանրային դարձնելու համար է, ոչ ավելին:
Թե բա ճգնաժամային կառավարման թիմ, մնաց դա ֆեյսբուքում որոշվի ու վերջ: Խենթանալիք»:
Մարդիկ կան հակաճգնաժամային կառավարման համար ինչ-որ անհատներ ու խմբեր են առաջարկում, քննարկում:
Մեկը լինի հարցնի, ո՞րն է…Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 8 декабря 2020 г.