Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Գերագույն Նիկոլը վերջին 2 լայվերում խոսում էր իրենից անմիջապես առաջ ձեռք բերված 42 միլիոն դոլարի սպառազինության մասին, որը կոչում էր «մետաղի ջարդոն»… Իհարկե դուխ էլ չուներ զինատեսակի անունը նշել։ Մեկ տարի առաջ այդ «մետաղի ջարդոնի» թեման դաշտ նետեց անձնական աներձագի ֆեյսբուկի էջից։
Գերժամանակակից նորագույն սպառազինությունը ջարդոն անվանող մարդը, այդ սպառազինությունն աշխատեցնելու փոխարեն, նոր խմբաքանակներ ձեռք բերելու փոխարեն, հարուցել էր տվել հերթական տխմարագույն քրեական գործը։ Այսօր, ցավոք, դեռ այդ գործի հանգամանքներից մանրամասն խոսել չեմ կարող, բայց հիմա արդեն խիստ կասկածելի է թվում այն, որ պատերազմից մեկ տարի առաջ գերագույնը պատերազմ էր սկսել Հայաստան մատակարարված այնպիսի գերժամանակակից զինատեսակի դեմ, որը օդը փակելու և ԱԹՍ-ների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պիտի լիներ։
Հիմա թող դեռ բավարարվի Մոսկվայի պատասխանով, ԴԵՌ…»: