Դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք։
120532 մարդ առողջացել է, 2393-ը` մահացել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում:
Երեկ կատարվել է 3306 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք:
Առողջացել է 1385 մարդ, մահացել` 21–ը:
Նախորդ օրն արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների մահվան 4 դեպք` այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է:
ՀՀ առողջապահության նախարարություն