«Այսօր փողոցում քուլ ու ֆան մթնոլորտ չի։ Այսօր փողոցում մտքի կրողներն են». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Այսօր փողոցում քուլ ու ֆան մթնոլորտ չի։ Այսօր փողոցում մտքի կրողներն են». Անժելա Էլիբեգովա

«2018-ի գարնանը ինձ համար ամենավտանգավոր երևույթներից էր տաբուների ու կարմիր գծերի ոչնչացումը։ 2018-ից հետո կարելի ա ամեն ինչ ու բոլորին։ Ու էստեղից բխում ա նաև մտքի ճգնաժամը։

Առաջացած մտքի վակուումը լրացվում էր անբովանդակ մեկ օրվա կյանք ունեցող պոպուլիզմով։ Հաջորդ օրը կարար դրան լրիվ հակասող թեզ ասվեր։ Մյուս օրը նախորդին հակասող, ու դուք էլ չեք հիշում, իսկ ինչում էր բուն խնդիրը։ Ձեզ անդադար կենտրոնացնում էին ձևի վրա, որովհետև բովանդակություն չէր գեներացվում։ 2.5 տարի երկրում չկար բովանդակություն։

Միտքը տեղեկատվական աղմուկի տակ թաղում էին։ Չկար բանավեճ, չկար կոնստրուկտիվ քննարկում, չկային տեսակետներ։ Ցանկացած վերլուծության փորձի դեպքում լցվում էին ծաղրող, արժեզրկող ու գռեհիկ ֆեյքեր ու ցածր սոցիալական պատասխանատվությամբ զանգված, որոնք փորձում էին լռեցնել միտքը։ Առաջինները դա անում են հստակ հրահանգված, որպեսզի դուք ավելորդ հարցեր չտաք։ Երկրորդները դա անում էին բնազդաբար, քանի որ մտածել չեն ուզում, բայց ուզում են իրենց զգալ շատ կարևոր էդ հասարակական հիերարխիկ համակարգում։

Երբ 2018-ին ուսանողներս մունաթ էին գալիս իմ և իմ կոլլեգաների վրա, որ մենք բան չենք հասկանում, պարզ էր, որ մեր միտքը պարտվեց, մեր մասնագիտական փորձը պարտվեց, մեր համբավը պարտվեց փողոցի քուլ ու ֆան մթնոլորտին։

Հիմա միտքը շանս ունի վերադառնալ, որպես թրենդ։ Շատ փխրուն շանս ունի հանրային դիսկուրս ձևավորել, բովանդակություն ստեղծել։ Առանց դրա առաջ շարժվել չի ստացվի։ Էլ ժամանակ ու ռեսուրս չունենք բառադի ու անպատասխանատու պետականությունը մսխելու համար։

Այսօր փողոցում քուլ ու ֆան մթնոլորտ չի։ Այսօր փողոցում մտքի կրողներն են»։

Անժելա Էլիբեգովայի էջից:

2018-ի գարնանը ինձ համար ամենավտանգավոր երևույթներից էր տաբուների ու կարմիր գծերի ոչնչացումը։ 2018-ից հետո կարելի ա ամեն…

Опубликовано Anzhela Elibegova Среда, 9 декабря 2020 г.