«Ուզում ե՞ք իմանալ ինչ է լինելու եթե իմքայլականները շարունակեն իշխել, նայեք այս քարտեզին: Սա իրական է». Հարություն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Ուզում ե՞ք իմանալ ինչ է լինելու եթե իմքայլականները շարունակեն իշխել, նայեք այս քարտեզին: Սա իրական է». Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱԺ-ում թրքասեր պատգամավորները առանց ամաչելու, բայց տեքստով խոսում են որպես պարտված կողմ, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին: Սա ենթադրում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ Ստեփանակերտը վերջնականապես դառնում է Խանքենդի: Մնացածը հասկացաք: Քայլիստները շատ գոհ են և մեզ փորձում են համոզել, որ իբր Ադրբեջանում հայ գերիների հետ լավ են վարվում: Մենք տեսնում ենք, թե ոնց են վարվում, իրենք էլ գիտեն, բայց պնդում են, որ լավ են վարվում: Թուրքիան արդեն ախորժակը վիզուալ է ցուցադրում, բաց ասում է իրենց «պատվերի» մասին: Հետպատերազմյան շրջանում ինչ որ բաներ են բացահայտվում, որ նախապատերազմական փուլում խոսում էինք, մեզ դավաճան ու պիցցայակեր էին անվանում: Ուզում ե՞ք իմանալ ինչ է լինելու եթե իմքայլականները շարունակեն իշխել, նայեք այս քարտեզին: Սա իրական է.

հ.գ. Ասում է Հայաստանը աղքատ երկիր է փող չունի, փողի դիմաց Սյունիքը կտան, կվերջանա:

հ.գ.2 Հիշենք Չավուշօղլուն ի՞նչ էր ասել և փազլը կամբողջանա»:

ԱԺ-ում թրքասեր պատգամավորները առանց ամաչելու, բայց տեքստով խոսում են որպես պարտված կողմ, Ադրբեջանի հետ դիվանագիտական…

Опубликовано Հար Հարությունյան Среда, 9 декабря 2020 г.



Նման նյութեր